Հետաքրքիր է՝ Ռուսաստանի հետ ավելի բարձր ինտեգրվողներն էլ ե՞ն ինտեգրվելու թյուրքալեզու երկրների շարժմանը. Ստյոպա Սաֆարյան

Միջազգային եւ անվտանգության հարցերի ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանն անդրադարձել է Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների վերացման եւ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների կապին։

«Ուշադրություն դարձրեք, որ 1․ 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Օբամայի վարչակազմը և 5+-ը ստորագրեցին Իրանի միջուկային ծրագրի մասին համաձայնագիրը, վերացրեցին սանկցիաները և Իրանը ընդարձակվելու էր բոլոր ուղղություններով, այդ թվում՝ դեպի հյուսիս արևմուտք՝ դեպի Եվրոպա, 2014-ից, հետխորհրդային տարածքում եվրասիական ինտեգրմանն ու ԵՏՄ-ի հիմնարկեքին զուգահեռ Թուրքիան Բոդրումի գագաթաժողովից սկսած արագացրեց թյուրքալեզու երկրների տնտեսական միությունը, իսկ այդ միությանը մասնակցող Ադրբեջանը ԵՏՄ-ին ու ՀԱՊԿ-ին անդամակցելու հարցին պատասխանում էր “Ինչո՞ւ ոչ”

2․ Արցախյան պատերազմն ու հետպատերազմյա զարգացումները տեղի են ունենում նույնատիպ կոնտեքստում՝ երբ ԱՄՆ-ում իշխանության վերադարձան դեմոկրատները՝ վերստին վերագործարկելով Իրանի միջուկային ծրագրի համաձայնագիրը, որը սպանել էր Թրամփը, հանվում են Իրանի պատժամիջոցները, իսկ Ռուսաստանի կողմից նախաձեռնված ապաշրջափակման, խաղաղապահական ու դեմարկացիոն պրովեսների կոնտեքստում կրկին ակնկալվում է Ադրբեջանի վերադարձը ԵՏՄ, ՀԱՊԿ, իսկ Թուրքիան դեռ պատերազմի շրջանից ակիվացրեց թուրքական բանակի, թյւորքալեզու պետությունների ինտեգրման պրոցեսը։ ՌԴ ԱԳ նախարար Լավրովն ասել է, թե հնարավոր է Ռուսաստանն էլ թյուրքալեզու պետությունների շարժմանը անդամակցի․․․

Հետաքրքիր է՝ Ռուսաստանի հետ ավելի բարձր ինտեգրվողներն էլ ե՞ն ինտեգրվելու թյուրքալեզու երկրների շարժմանը․․․»

(Visited 35 times, 1 visits today)