Հատուկ ուշ հասկացողների համար,էդ շատ ծանր՝ վեց-յոթ կիլոյանոց դիմակը պարտավոր եք վերցնել տնից դուրս գալուց

Ուրեմն էսպես. բացատրում եմ ուշ հասկացողներին, թե ինչու են ասում՝ եթե տնից դուրս եք գալիս, անպայման պետք է դիմակ ունենաք ձեր ձեռքի տակ, եթե նույնիսկ այդ պահին չեք օգտվելու էդ դիմակի ծառայությունից։Ուզում են ասեեեեեել, որ բաց տարածքում եթե մոտիկից ոչ մեկի հետ չեք շփվում, կարող եք նաեւ դիմակ չդնել, բաաաաայց հնարավոր է, որ մեկ էլ հանկարծ շփվեք, հնարավոր է նաեւ, որ ճամփի կեսին որոշեք որեւէ փակ տարածք մտնել, եւ դրա համար դիմակը պետք է ձեր գրպանում կամ պայուսակում լինի։Ուզու՞մ եք մի անգամ էլ ասեմ։Վարչապետը չի մոլորեցրել. դիմակ ...
Խնդրեմ։Ուրեմն, էդ շատ ծանր՝ վեց-յոթ կիլոյանոց դիմակը պարտավոր եք վերցնել տնից դուրս գալուց, որովհետեւ չի բացառվում, որ հանդիպեք ձեր սիրելի բարեկամին, որը ողջագուրվելու թուլություն ունի, չի բացառվում, որ մեկ էլ մտածեք՝ մտնեմ մի պաղպաղակ առնեմ ուտեմ, շատ շոգ է եւ այլն։Մեկ էլ ամենակարեւորը. ես թքած ունեմ՝ դուք հավատու՞մ եք կորոնшվիրուսի գոյությանը, թե ոչ, հավատու՞մ եք, որ դիմակն օգնում է, որ վարակը հեշտ ու արագ չտարածվի, թե ոչ։Ե՛Ս ՀԱՎԱՏՈԻՄ ԵՄ։ Եվ դու՛ք պարտավոր եք ենթարկվել բարձրաձայնված կանոններին, որովհետեւ ձեր չհավատալու պատճառով ես չեմ ուզում վшրшկվել ու վшրшկել իմ սիրելիներին։
Եթե էլի չհասկացաք, դիմեք համապատասխան մասնագետի։

(Visited 55 times, 1 visits today)