Հատկապես խուճապ է Գյումրու Բուլվարային թաղամասում. Վահան Թումասյան

Հատկապես խուճապ է Գյումրու Բուլվարային թաղամասում, ուր 88-ի երկրաշարժից կանգուն և չամրացված 9 հարկանի շենքեր կան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը եւ գրառմանը կից լուսանկարներ ու տեսանյութ հրապարակել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանում երկրաշարժ է գրանցվել:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

 

Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում 3 բալ ուժգնությամբ:

Ըստ նախնական տվյալների ավերածություններ չկան

(Visited 44 times, 1 visits today)