Հայտնում են դիրքերի և բնակավայրերի հրետակոծության մասին. կան վիրավորներ

 

«Այսօր առավոտվանից ռուսական օկուպացիոն ուժերը Դոնբասում մի շարք հրետակոծություններ են իրականացրել ուկրաինական դիրքերի և առաջնագծին մոտ տեղակայված բնակավայրերի դիրքերի ուղղությամբ, այդ թվում՝ «Մինսկի պայմանագրերով» արգելված զենքերի կիրառմամբ»,- այս մասին հայտնում է Joint Forces Operations ֆեյսբուքյան էջը։

 

 

Մասնավորապես, զինվորականների տվյալներով՝ մինչև ժամը 11:00-ն տեղի է ունեցել 29 գնդակոծություն, 27-ը արգելված զինատեսակներից։

 

Ժամը 15-ի դրությամբ գնդակոծությունների թիվը հասել է 34-ի, գնդակոծվել է ավելի քան 20 բնակավայր, վիրավորվել է ուկրաինացի երկու զինծառայող։

(Visited 78 times, 1 visits today)