Մեղրիի մաքսակետի տարածքում hայտնաբերվել է Իրանի քաղաքացի Ղոբադ Պիրիի դ ին

Ոստիկանության Մեղրիի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր  են նախապատրաստվում փետրվարի 9-ին Սյունիքի մարզի Մեղրիի մաքսակետի տարածքում Howo մակնիշի ավտոմեքենայի վարորդի խցիկում հայտնաբերված դիակի փաստով:



Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այդ օրը ահազանգ է ստացվել ոստիկանության Մեղրիի բաժնում, որ նշված մաքսակետի տարածքում  դի կա:

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մեղրիի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև ոստիկանության Ագարակի բաժանմունքի հերթապահ խումբը:



Ոստիկանները Howo մակնիշի իրանական համարանիշներով ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ղոբադ Պիրիի դին:

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

(Visited 33 times, 1 visits today)