Հայտնաբերվել է Երեւանում մահվան ելքով կրկնակի վրաերթ կատարած ու դեպքի վայրից հեռացած վարորդն ու նրա ավտոմեքենան (ֆոտո)

Երեկ՝ նոյեմբերի 2-ին, Երեւանի ճանապարհային ոստիկանության, ոստիկանության Մաշտոցի բաժնի եւ Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ծառայողները ժամերի ընթացքում հայտնաբերել են երեկ Երեւանում կրկնակի վրաերթ կատարած ու դեպքի վայրից հեռացած վարորդին։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված ավտոմեքենան եղել է Audi մակնիշի, ու պարզելով նրա բնակության վայրը՝ մեկնել են այդ ուղղությամբ, որից հետ Audi-ի վարորդը, ով տանը չի եղել, իմանալով, որ ոստիկաններն ու քննիչներն արդեն պարզել են դեպքի հանգամանքները, ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղից էլ նրան տեղափոխել են քննչական բաժին։

Նա Արագածոտնի մարզի բնակիչ՝ 54-ամյա Հրաչյա Թ․-ն է։ Քննիչի հանձնարարականով Audi մակնիշի ավտոմեքենան տեղափոխվել է Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։

(Visited 31 times, 1 visits today)