Հայկ Եսայանն ասել է, որ «դադարեցնում է Յուքոմ-ով զբաղվել»,մեր թիմը մի հատ էլ Յուքոմ կստեղծի՝ էլ ավելի լավը

Itel.am-ն այսօր ստացել է «Հայկ Եսայանի հայտարարությունը ստեղծված իրավիճակի շուրջ» վերնագրված տեսանյութը, որում նա դիմում է Ucom ընկերության աշխատակիցներին

Տեսանյութում Հայկ Եսայանն ասել է, որ բաժնետերերը իրեն պաշտոնապես չեն տեղեկացրել այն մասին, որ ընկերության նոր տնօրեն են նշանակել:

Հայկ Եսայանը նաեւ ասել է, որ մեծամասնական բաժնետերերի կողմից տնօրեն նշանակված Արա Խաչատրյանը չի հանդիպել Ucom-ի աշխատակիցներին:

«Ես պաշտոնապես ասում եմ, որ դադարեցնում եմ Ucom-ով զբաղվել: Իմ քայլերը շատ գիտակցված են, ես գիտեմ դրանց հաջորդականությունը: Վստահ եմ, որ մեր թիմը մի հատ էլ Ucom կստեղծի՝ էլ ավելի լավը ու էլ ավելի մեծը: Անունը չի լինի Ucom, կլինի Unet, ոնց որ ժամանակին պլանավորել էինք: Բայց էական դա չէ, Էականն այն է, որ մենք խաբված ենք, որ մեջ մեջքի հետեւում քայլեր են իրականացվել, որոնց պատճառով էլ ընկերությունն այսօր կանգնած է այս խնդրի առջեւ», — ասել է Հայկ Եսայանը:

Նա նաեւ ասել է, որ Ալեքսանդր Եսայանը ետ կվերցնի իր դիմումը Արդարադատության նախարարությունից եւ դրանով կվերանա Արա Խաչատրյանին պաշտոնապես որպես տնօրեն գրանցելու խոչընդոտը:

(Visited 51 times, 1 visits today)