Կրակոց՝ Հյուսիսային պողոտայում թանկարժեք ժամացույցների խանութի ուղղությամբ

 

Երեւանում, այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ոստիկանության երկու աշխատակիցներ Հյուսիսային պողոտայում ծառայություն կատարելիս են եղել, երբ օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Հյուսիսային պողոտայում կրակոց է հնչել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները օպերատիվ գործողությունների արդյունքում նշված պողոտայից զենքով ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ՝ 23-ամյա Սամվել Մ-ին։ Վերջինիս մոտ հայտնաբերվել է որսորդական, սպորտային ողորկ-երկարափող հրացանով

Ոստիկանները օպերատիվ գործողությունների արդյունքում նշված պողոտայից զենքով ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ՝ 23-ամյա Սամվել Մ-ին։ Վերջինիս մոտ հայտնաբերվել է որսորդական, սպորտային ողորկ-երկարափող հրազեն։

Պարզվել է, որ Սամվել Մ-ն կրակել է Հյուսիսային պողոտայում Chronograph Armenia թանկարժեք ժամացույցների խանութի դռան ապակու վրա։

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Սամվել Մ-ն ստորագրությամբ բաց է թողնվել։

 

(Visited 61 times, 1 visits today)