Կորոնավիրուսի կարանտինի հայկական տարբերակը հիացրել է թուրքական լրատվամիջոցին

Թուրքական NTV հեռուստաընկերության կայքն անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսի վարակի կասկածով քաղաքացիներին բարձրակարգ հյուրանոցում մեկուսացնելուն՝ հաղորդում է Region monitor- ը:

«Հայաստանում կորոնավիրուսի դեմ 5-աստղանի կարանտին» վերնագրով նյութում նշվում է, որ, ի տարբերություն այդ վիրուսով վարակվածների նկատմամբ որոշ երկրներում խտրական վերաբերմունքի, Հայաստանն այլ մեթոդ է կիրառում:

«Այն դեպքում, երբ որոշ երկրներում կորոնավիրուսով վարակված լինելու մեջ կասկածվողները նույնիսկ բռնության են ենթարկվում, Թուրքիայի հյուսիսարևելյան հարևան Հայաստանը այլ կերպ է վարվում։ Իրանից ժամանած ՀՀ քաղաքացու մոտ կորոնավիրուս հայտնաբերվելուց հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարգադրել է հիվանդի հետ շփում ունեցած և կարանտին սահմանած անձանց տեղավորել 5-աստղանի հյուրանոցում։ Նրանց բոլոր կարիքներն ապահովվում են»,- ասվում է հրապարակման մեջ։

Լրատվամիջոցը նյութին կից հրապարակել է հյուրանոցի համարների լուսանկարները։

Հրապարակման մեջ անդրադարձ կա նաև Ն. Փաշինյանի տարածած տեսանյութին, որում երևում է, թե ինչպես են սպասարկում մեկուսացված քաղաքացիներին:

(Visited 133 times, 1 visits today)