Կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ գործ ունենք. Նիկոլ Փաշինյան


Այսօր՝ մայիսի 26-ին, պարեպատատն նիստից հետո ճեպազրույցում  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ երկրում հաստատված է բավականին ծանր իրավիճակ, կարող ենք ասել, որ երկրորդ ալիքի հետ գործ ունենք:
Նրա խոսքով, իրենք մի քանի օր քննարկում են, թե որքանով են պարետատան կանոնները համապատասխանում իրավիճակին. «Մեր քննարկումների եզրակացությունը միանշանակ է, որ պարետատան կանոնները համարժեք են իրավիճակին, բովանդակային առումով էֆեկտիվ են: Խնդիրն այստեղ մնում է այդ կոնների պահպանումը: Ցավոք, մեր խնդիր ունենք այդ կանոնների պահպանման որակի հետ»,-ասաց վարչապետը:
«Մենք չենք զլանա հարկադրանքի միջոցներ կիրառել, մասնավորապես դիմակի կրման հետ կապված: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նույնիսկ տնային պայմաններում պատրաստված դիմակների որակյալ կիրառումը արդյունավետ են, կարող են զրոյացնել կորոնավիրուսի տարածման հաճախականությունը կամ մոտեցնել զրոյի:
Մինչեւ այժմ  գործադրված վարչական լծակներն ավելի կխստացվեն, այսօր արդեն սկսվել են ռեյդեր ամենատարբեր հատվածներում՝ սկսած ֆիզիկական անձանցից, ավարտած իրավականական անձանցով, տնտեսվարողներով: Խստացված միջոցներ կիրականացվեն միջմարզային ճանապարհներին, անցակետեր կդրվեն, որ ստուգեն, թե արդյոք բոլորը դիմակով են: բայց հիմնական անելիքը մեր քաղաքացիների հետ երկխոսությունն է»,-ընդգծել է վարչապետը:

Ճեպազրույց պարետատան նիստից հետո։

Ճեպազրույց պարետատան նիստից հետո։

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Вторник, 26 мая 2020 г.

(Visited 24 times, 1 visits today)