Կործանիչներ ու ռմբակոծիչներ Հայաստանի երկնքում. Բաքուն դժգոհ է

Դավիթ Տոնոյանի հայտարարության ֆոնին հատկանշական է Ալիևի աշխատակազմի արտաքին կապերի պատասխանատու Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը, որ Հայաստանին հուլիսյան մարտերից հետո ռազմական բեռների ինտենսիվ մատակարարումների վերաբերյալ ռուսական կողմի բացատրությունը իրենց չի բավարարում: Բացատրությունը տվել էր Շոյգուն, օգոստոսի 25-ին Բաքու այցի ընթացքում:

Ինչպես հայտնի է, մինչ այդ Շոյգուն Մոսկվայում օգոստոսի 23-ին հանդիպել էր Հայաստանի պաշտպանության նախարար Տոնոյանի հետ: Դրանից առաջ Ալիևն էր զանգահարել Պուտինին և դժգոհել հուլիսից հետո մոտ 400 տոննա ռազմական բեռների մատակարարման համար: Շոյգուն Բաքվում հայտարարել էր, որ դրանք ռուսական ռազմակայանի սոցիալական և շինարարական կարիքների համար նախատեսված մատակարարումներ են: Հաջիևը ըստ էության հայտարարել է, որ իրենք չեն հավատում դրան: Ինչ կանի Ռուսաստանը: Մոսկվան ավելորդ ջանք կգործադրի՞ Բաքվի հավատը վերականգնելու համար, թե՞ կհամարի, որ հավատալ-չհավատալը արդեն ոչ թե իր, այլ Ադրբեջանի խնդիրն է:

Շոյգուն Ադրբեջանում հայտարարել էր նաև, թե հաջորդ տարի կվերականգնվի ադրբեջանա-ռուսական ռազմական գործակցության այն ծավալը, որ եղել է մինչև համավարակը: Նշանակո՞ւմ է դա արդյոք, որ Բաքուն դժգոհ է հենց դրանից և ուզում է, օրինակ, ոչ թե մինչև համավարակը, այլ ընդհանրապես մինչև ապրիլյան քառօրյա պատերազմը եղած գործակցության ծավալի վերականգնում: Ռուսաստանը կգնա՞ դրան: Բայց ինչպե՞ս է դա հնարավոր այն պարագայում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ Թուրքիան է լինելու Բաքվի թիվ մեկ ռազմատեխնիկական գործընկերը:Դավիթ Տոնոյան․ «Տարածքներ՝ անվտանգության դիմաց» ձեւաչափ այլեւս չի լինելու»․  «Ամերիկայի ձայն» | Առավոտ - Լուրեր Հայաստանից

Բանն այն է, որ մինչև ապրիլյան պատերազմը այդ թիվ մեկը դարձել էր հենց Ռուսաստանը: Բաքուն հայտնվել է Մոսկվայի և Անկարայի արանքում, բայց ամբողջ հարցն այն է, թե արդյոք Մոսկվան դո՞ւրս է գալիս Բաքվի և Անկարայի արանքից, որում հայտնվել էր վերջին տարիներին: Հայաստանի հետ ռազմատեխնիկական գործակցության ներկայիս բնույթը, ժամանակացույցը այդ հարցի պատասխանի մի կողմն են, որովհետև մյուս կողմը հենց այն է, թե արդյոք Մոսկվան իրեն, այսպես ասած, պարտավորված կզգա՞ Ադրբեջանին բացատրելու այնպես, որ Բաքուն այլևս լինի բավարարված:
https://www.1in.am/2812824.html

(Visited 96 times, 1 visits today)