Կարո՞ղ են արդյոք պատվաստված ՀՀ քաղաքացիները օդանավակայանում պատվաստումը հավաստող թղթով մեկնել ՌԴ

Կարո՞ղ են արդյոք պատվաստված ՀՀ քաղաքացիները օդանավակայանում պատվաստումը հավաստող թղթով մեկնել ՌԴ

ՀՀ տարածք օդային եւ ցամաքային սահմանային անցման կետերով մուտք գործելիս ներկայացվում է կամ կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ հետազոտություն բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ կամ COVID-19–ի դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող սերտիֆիկատ՝ տվյալ պատվաստանյութի կիրառման հրահանգի համաձայն սահմանված դեղաչափերով։ 

Նախարարությունը հիշեցնում է, որ ՊՇՌ հետազոտություն բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ չի պահանջվում 0-ից մինչեւ 6 տարեկան 11 ամսական 29 օրական երեխաների համար։
Ըստ նախարարության, եթե քաղաքացին պատվաստվել է մեկ դեղաչափով, ապա նվազագույնը 28 օր առաջ ներարկված լինելը հավաստող սերտիֆիկատ պիտի ներկայացնի, մեկից ավելի դեղաչափի դեպքում՝ նվազագույնը 14 օր առաջ ներարկված լինելը հավաստող սերտիֆիկատ։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչ Իյա Մալկինան սեպտեմբերի 2-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ասել էր, որ Հայաստանի եւ Ղրղզստանի քաղաքացիները հնարավորություն ունեն իրենց պատվաստման մասին հաստատումը վերբեռնել «Ճանապարհորդում եմ առանց COVID-19-ի» հավելվածում:Միեւնույն ժամանակ, ռուսական մի շարք ավիաընկերությունների ներկայացուցչություններ Հայաստանում տոմսեր վաճառելիս հայտարարում են, որ Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելիս ՀՀ քաղաքացիներին անհրաժեշտ է միայն թղթի վրա պատվաստման մասին հաստատում ներկայացնել, եթե բժշկական հաստատության, մասնավորապես՝ պոլիկլինիկայի կնիքի վրա կա գրություն ռուսերեն եւ անգլերեն լեզուներով:

Մենք Առողջապահության նախարարությունից հետաքրքրվել էինք, թե կարո՞ղ են արդյոք պատվաստված ՀՀ քաղաքացիները, նման վկայական  ներկայացնելով օդանավակայանում, այդ թվում`թղթի վրա, մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն: Եթե ոչ, ապա ե՞րբ կարելի է ակնկալել, որ նման որոշում կկայացվի, ինչը կազատի լրացուցիչ ծախսերից, ինչպես արդեն հայտարարվել էր Երեւանի եւ Մոսկվայի միջեւ մեկնարկած պատվաստումների վկայականների փոխադարձ ճանաչման վերաբերյալ բանակցությունների համատեքստում:Ի պատասխան մեր հարցին, առողջապահության գերատեսչությունից հայտնել էին, որ Եվրասիական տնտեսական միության այն անդամ-պետությունների քաղաքացիները, որոնք Ռուսաստանի Դաշնություն են մուտք գործում Հայաստանից, Բելառուսից եւ Ղրղզստանից Ռուսաստանի Դաշնության պետական սահմանով անցնող օդային անցակետերով՝ ըստ ՌԴ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 635-P որոշման N2 հավելվածի, որը փոփոխվել է 31.03.2021 թվականին/Ռուսաստանի կառավարության 2021 թվականի մարտի 31-ի N 792-Р կարգադրություն/ պայմանով, որ նրանք ներկայացնեն «Ճանապարհորդություն առանց COVID-19» բջջային հավելվածում արտացոլված իրենց կորոնավիրուսային վարակի վերաբերյալ հետազոտությունների բացասական արդյունքները։Առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու  համար՝ նախարարությունն առաջարկել է դիմել Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն։

(Visited 42 times, 1 visits today)