Ծաղրելուց առաջ հանրապետականը լավ կլիներ բացատրեր սահմանին մեր զինվորի սոված մնալու իրական պատճառները (տեսանյութ)

Բարև Ձեզ: Պատկերացնում եք, չէ, ինչ կլիներ, եթե չինական տասնհինգ միլիարդանոց ներդրման քարոզչական կուտն ուտեր Հայաստանի գործող կառավարիչներից որևէ մեկը․ հետո ինչով և ինչպես էր նա տարբերվելու նախկինների հայ-չինական երկաթուղու պաշտոնական սուտը,

կամ հայկական նոր ատոմակայանի քաղաքական բլեֆը քարոզողից։ Ինչ է, դեռ չեք հավատում, որ գյուղական ճանապարհ եւ մանկապարտեզ կառուցելը համազոր է զինվորի հացին նստած գիշատիչներից ազատագրվելուն։ Երևի դրա համար էլ հանրապետական գործիչն

էլի շտապեց՝ ծաղրելով չինական անհասցե ներդրումը։ Ծաղրելուց առաջ հանրապետականը լավ կլիներ բացատրեր հյուսիս-հարավ մայրուղում չինական իրական ներդրման տապալման եւ սահմանին մեր զինվորի սոված մնալու պատճառները։

Հայաստանի Հանրապետական ...

Հետո էլ լավ կլիներ հաշվել, թե հյուսիս-հարավից գողացածով քանի սահման պահող համայնք կդադարեր թակել չքավորության դուռը, եթե կուզեք, դեռ այն ժամանակներից, երբ հյուսիսային պողոտա էիք կառուցում։Դա ինչ պակաս սահմանադրական կարգի տա պալում է, երբ երկիրը բաժանվում է մի քանի ընտանիքի միջև, որոնք այսօր 1-ինն են պահանջում արդար ապրուստի կանոններ՝ ամենուր բղավելով, բռնեք գողին․․․ Հաջողություն: Նվեր Մնացականյան

(Visited 687 times, 1 visits today)