Խոնարհվում եմ մեր բոլոր նահատակների եւ նրանց ընտանիքների առաջ.այսօր տեղի է ունեցել մայոր Գարուշ Համբարձումյանի հուղարկավորությունը

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մայոր Գարուշ Համբարձումյանի հուղարկավորությունը.

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մայոր Գարուշ Համբարձումյան,

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կապիտան Սոս Էլբակյան,

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կրտսեր սերժանտ Սմբատ Գաբրիելյան

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կրտսեր սերժանտ Գրիշա Մաթեւոսյան.

խոնարհվում եմ ձեր առաջ, ձեր ընտանիքների առաջ:

Խոնարհվում եմ մեր բոլոր նահատակների եւ նրանց ընտանիքների առաջ:

Խոնարհվում եմ մեր բոլոր զինվորների առաջ, ովքեր այսօր ամուր կանգնած են Տավուշի հողի վրա եւ կերտեցին մեր այսօրվա հպարտությունը:

Եւ ուրեմն,
Կեցցե Ազատությունը,
Կեցցե Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցե Արցախի Հանրապետությունը,
Կեցցե Հայոց բանակը
Եւ կեցցենք մենք եւ մեր երեխաները, որ ապրում ենք եւ ապրելու ենք Ազատ եւ Երջանիկ Հայաստանում:

Հավերժ փառք մեր բոլոր նահատակված հերոսներին։

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում մասնակցում եմ հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից զոհված մայոր Գարուշ Համբարձումյանի հուղարկավորության արարողությունը։ Հավերժ փառք մեր բոլոր նահատակված հերոսներին։

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Четверг, 16 июля 2020 г.

(Visited 37 times, 1 visits today)