Խաչիկ Ասրյանը 50.000 մարդ է հանելու փողոց

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հայոց արծիվներ․ միասնական Հայաստան» կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանը ֆեյսբուքյան տեսաուղերձ է տարածել եւ հանդիպումների շարք սկսել ընդդիմադիր կուսակցությունների եւ անհատների հետ՝ ընդդիմադիր դաշտը համախմբելու եւ իշխանափոխության հասնելու համար:

Նա համարում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձախողել է Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքականությունը, եւ ինքը 50 հազար մարդ է հանելու փողոց ու իշխանափոխություն անի։ Մեզ ասացին, որ մի քանի հանդիպում է եղել, սակայն քանի որ ոչ ոք համաձայնություն չի տվել, ուստի անուններ չեն հրապարակում»:

(Visited 143 times, 1 visits today)