Լևոն Արոնյանի կինը մահացավ

Քիչ առաջ մահացել է հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին։ Վերջինս ավտովթարի էր ենթարկվել մարտի 14-ին Սեբաստիա փողոցում Lexus մակնիշի ավտոմեքենայով բախվելով «Երեքնուկի» կամրջի բետոնե հենասյանը:

Դրանից հետո նա մի քանի վիրահատության էր ենթարկվել։ Արիանա Կաոիլին 33 տարեկան էր։

Լևոն Արոնյանը թվիթերյան էջում հայտնել է.  «Խոսքեր չունեմ՝ արտահայտելու ցավս կնոջս ՝ Արիանանի մահվան կապակցությամբ: Նա խելացի, աշխատասեր և ուրախ անձնավորություն էր, որն ապրում էր գեղեցիկ կյանքով … Ես սիրում եմ քեզ սիրելիս, ննջիր խաղաղությամբ»,- գրել է Արոնյանը

(Visited 113 times, 1 visits today)