Իր 6 ամսական երեխային տարել են ոստիկանության Գուգարքի բաժին և մինչ այժմ տեղեկություն չունի․ ահազանգ ոստիկանություն

Փետրվարի 1-ին ՀՀ ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Ա. Մ.-ն եւ հայտնել, որ 5 օր առաջ իր 6 ամսական երեխային տարել են ոստիկանության Գուգարքի բաժին և մինչ այժմ տեղեկություն չունի:

Ըստ նույն աղբյուրի, քաղաքացին ավելացրել է, որ գտնվում է Հանրապետության հրապարակի մոտ եւ պատրաստվում է հրկիզման միջոցով ինքնասպանություն գործել:

Հանրապետության հրապարակ մեկնած իրավապահները Ա.Մ.-ն, սակայն չեն հայտնաբերել:

Նյութերը քրեական հետախուզության բաժանմունքից փոխանցվել են հետաքննության բաժանմունք:

Նախապատրաստվում են նյութեր, տեղեկացնում է Aravot.am-ը։

(Visited 44 times, 1 visits today)