Իշխանությանը յուրացում, ըստ Է. Շարմազանովի եղել է Նիկոլի կողմից

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պայթեց Փաշինյանի վարչակարգի կողմից փչված հերթական սուտը: Որևէ մեկը Գագիկ Հարությունյանին չի պարտադրել կամ ստիպել հրաժարական տալ:

Ավելին, ըստ Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Առուշան Հակոբյանի՝ հայտնի փաստաթուղթը նա առձեռն ուղարկել է ԱԺ ոչ թե մարտի 5-ին, այլ մարտի 2-ի առավոտյան:

Հ.Գ.
Իսկ իշխանության յուրացում եղել է: Իշխանությունը յուրացվեց, երբ Նիկոլը հայտարարեց՝ կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա:
ԱԺ-ն պաշարելու, դատարանները շրջափակելու և ՍԴ-ի վրա ճնշումներ բանացնելու մասին էլ բոլորդ գիտեք: Գալու է օրենքի առջև պատասխան տալու պահը»:

(Visited 62 times, 1 visits today)