Ինչ են պատմում հարևանները. Նոր մանրամասներ 124 մանկապարտեզի պակիստանցի երեխայի դեպքից

Անչափահաս երեխայի մայրը օրերս դիմել էր ոստիկանություն ու պատմել, թե իր երեխային 124 մանկապարտեզի դայակները խմբի երեխաների միջոցով ստիպել են հող, խոտ և կղանք ուտել, պարանով կապել են ձեռքերն ու պարանոցը՝ երկաթյա տաք խաղալիքներով այրել կրծքավանդակը։

Իրավապահներին դիմած կինը ասել է, որ երկու տարի՝ 2019-ից մինչև 2021 թվականը այդ մանկապարտեզ հաճախած իր երեխայի նկատմամբ պարբերական խոշտանգումների պատճառը հոր ազգությունն է, նա պակիստանցի է։

Ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հոդվածով։ Եթե պարզվի, որ արարքը կատարվել է ռասայական շարժառիթով, ապա ենթադրյալ մեղավորներին կսպառնա մինչև 7 տարվա ազատազրկում։

Կասկածյալներից մեկը` Իրինա Այվազյանը մանկապարտեզի դաստիարակներից է, նրա փաստաբան Ենոք Ազարյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ կնոջ կողմից հնչեցված մեղադրանքներն իրականությանը չեն համապատասխանում.

«2022 թվականի հունվարի 31-ին ոստիկանության Նորք Մարաշի բաժամունքում հաղորդում է ստացվել ոմն Անուշ Հայրապետյանից (երեխայի մայրն է), որ 2019 թվական մարտ ամսից մինչև 2021-ի հոկտեմբերի 14-ը իր դուստրը` Է. Ու.-ն, որը 4 տարեկան է, 124 մանկապարտեզ է հաճախել, եւ այդ դայակների անուններն է նշել` Ռուզաննա Ռուբիկի, Ղազարյան Սվետլաննա եւ այլն։ Հայտնել է, որ խմբի կողմից պակիստանցի լինելու հանգամանքով պայմանավորված տևական ժամանակ դիտավորությամբ ուժեղ ցավ են պատճառել, հոգեբանական տառապանքների են ենթարկել, որ իբր թե կղանք, հող են կերցրել, սենյակում քարշ են տվել։

Հետո հայտնել է, որ պոռնոգրաֆիկ իբր տեսանյութեր կան։ Հետո ասել է, թե մանկապարտեզի երեխաների կողմից հետանցք եւ հեշտոց մատ են մտցրել։ Հիմա տեսեք, այդ ինքն այդպես գրել է, նախաքննությունն այդ դեպքի առթիվ քրեական օրենսգրքի 119 հոդվածով հարուցել է գործ։ Այդ ժամանակ բոլորը կանչվել են, երեկվա դրությամբ մի 40-50 մարդ է կանչվել` ոչ միայն դայակներ, այլ նաեւ բնակիչներ, մանկապարտեզի ծնողներ»։

Փաստաբանի խոսքով` Իրինա Ալեքսանյանն ունի կասկածյալի կարգավիճակ.

«Իրինա Ալեքսանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Փետրվարի 4-ին դատախազը Իրինա Ալեքսանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացրել է եւ նույն օրը ձերբակալել են։ Մենք անհապաղ միջոց ձեռնարկեցինք, վիճարկեցինք ձերբակալության օրինաչափությունը, եւ արդեն նույն օրը առաջին ատյանի կողմից քննության առավ այդ հարցը եւ բավարարեց ձերբակալության դեմ մեր բողոքը ու անհապաղ ազատ արձակվեց։

Հիմքերն որպես այդպիսին գոյություն չունեն, պատճառաբանական կապը, որ, եթե եղել է վնասվածք, դա պետք է փաստվեն փորձագիտական եզրակացությամբ։ Հիմա մենք դիտարկում ենք, որ որոշ շահադիտական նպատակներով օգտագործելով մայրը փորձում է քաղաքական ապաստան գտնել կամ այլ շահագրգռվածություն ունի»։։

Ազարյանը նաեւ նշեց, որ գործով 2 կասկածյալ կա` երկուսն էլ դաստիարակչուհիներ, նաեւ
բազմաթիվ վկաներ կան. «Բոլորը հարցաքննվում են տարբեր կարգավիճակներով։ Այսօրվա դրությամբ, որեւէ հիմնավոր բան չկա….»։

Հարցին, թե ինչո՞ւ է մայրը հենց այդ երկու դաստիարակի անունը տվել, պատասխանեց, որ երեխան ծնողի միջոցով մատնանշում է կոնկրետ անուն.

«Մենք միջնորդում ենք` բերեք երեխային ծնողի հետ առերեսման, տեսնենք` համապատասխանո՞ւմ է։

 

Այս դեպքում, մեր պաշտպանյալը, եթե շփվել է երեխայի հետ որպես դաստիարակ, պարզ էր, որ նա է շփվել, նա պետք է նրա անունը տա»։

Բացի սրանից, փաստաբանը նաև նշեց, որ հարևանները դժգոհել են երեխայի մորից` նշելով, որ պետք է միջոցներ ձեռնարկվի, որ նա թաղամասը լքի

(Visited 65 times, 1 visits today)