Ինչպես է արձագանքել Նիկոլ Փաշինյանը ոստիկանների կատարած գործողություններին

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ոստիկանների կատարած գործողություններին. ՛՛Սիրելի հայրենակիցներ.

Ոստիկանությունը ուժային կառույց է, եւ սահմանված կանոնների նկատմամբ բացահայտ արհամարհանք ցույց տվողների նկատմամբ, օրենքով սահմանված կարգով կարող է եւ պե՛տք է ուժ կիրառի:

Սա իմ պահանջն է ոստիկանությունից սա նաեւ հանրության պահանջն է ոստիկանությունից՛՛:

Հիշեցնենք, որ այսօր մի քաղաքացի ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և հայտնել, որ ոստիկանները ստորացնում  են քաղաքացուն այն բանի համար, որ նա դիմակ չունի:

Տեսանյութը դիտեք ստորև.

Ոստիկանների ստորությունը։

#Շտապ #Տարածեք Դիմակ չունենալու համար ոստիկանները ստորացնում են ՀՀ քաղաքացուն։ Ժողովուրդ ոտքի կանգնեք, սա արդեն անթույլատրելի է, սա ստորություն է, սա կլանիզմից անցնում է։ Տեսեք ինչպես է ոտքը դնում մարդու պարանոցին։ Այս քաղաքացու փոխարեն, կարող ենք լինել մենք յուրաքանչյուրս, այն ինչ արեցին այս քաղաքացու հետ, նույնը կանեն մեզանից յուաքանչյուրի հետ, տեսանյութը հենց նոր է նկարահանվել։ Կոչ եմ անում բոլորիդ միավորվել։ Այս ոստիկանները հենց այս պահին պիտի պատասխանատվության ենթարկվեն։

Опубликовано Manuel Manukyan/ Մանուել Մանուկյան Пятница, 5 июня 2020 г.

 

(Visited 65 times, 1 visits today)