Ինչու՞ է Արցшխում դադարեցվել է 5-րդ ալիքի հեռարձկումը, միտումնավոր թե՞ տեխնիկական խնդիր.պարզաբանում է մամուլի խոսնակը


Արդեն երրորդն օրն է, ինչ Արցшխում դադարեցվել է հայաստանյան մի քանի հեռուստաալիքների հեռարձակումը: Դրանց թվում են «5-րդ ալիքը», «Շողակաթը», «Ա ԹԻ ՎԻ» հեռուստաընկերությունը: Արցшխի մեր աղբյուրները վստահեցնում են, որ հեռարձակման ընդհատումը տեղի է ունեցել Արցшխի նախագահ Արայիկ Հարությունյանի հրահանգով, և պարզ չի, թե Հայաստանի իշխանություններին հաճոյանալու  համար է այս քայլն արվել, թե նրանց ցանկությամբ: Կարծիք կա, որ թիրախը «հականիկոլական» «5-րդ ալիքն» է, որը մեծ լսարան ունի Արցшխում և ակտիվ ռեժիմով լուսաբանում է шրցшխյան թեման, իսկ  մյուս հեռուստաընկերությունները արգելվածների ցուցակում են հայտնվել այս գխավոր նպատակը քողարկելու համար:Վահրամ Պողոսյան. Արայիկ ...Արցшխի նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը այս խոսակցությունները համարում է աբսուրդի ժանրից: «Դրանք չեն կարող իրականությանը համապատասխանեն: Ես անձամբ խոսել եմ պատասխանատուների հետ, որովհետև այդ խոսակցություններն ինձ էլ են հասել: Խնդիրը զուտ տեխնիկական է: Խոսքը 5 ալիքների մասին է, որոնցից երեքը երևանյան են, երկուսը՝ այլ, մարզական և երաժշտական: Խնդիրները վերականգնելուն պես այդ ալիքների հեռարձակումը կշարունակվի»: Վահրամ Պողոսյանը հեռարձակումը վերականգնելու ստույգ ժամկետ չնշեց. «Ոնց որ թե ինտերնետով են ստացվում այդ ալիքները, և ինձ ասացին, որ օրվա ընթացքում մեկ տասնյակից ավելի խափանումներ են տեղի ունենում: Այս պահին աշխատում են դրանք վերացնելու ուղղությամբ: Այդ ալիքները շարունակում են ֆիքսված մնալ: Ընդամենը ժամանակի խնդիր է», — ասաց Արցախի նախագահի խոսնակը:

(Visited 71 times, 1 visits today)