«Իմ եւ Իրինայի ընկերությունն ուրիշ պատճառներ էլ ունի». Վարուժան Մարգարյան

Վարուժան Մարգարյանն այս շրջանում «Բեկորներ» սերիալի դերասանական կազմում է, նաեւ զբաղվածություն ունի ներկայացման մեջ: Նրա հետ խոսել ենք սերիալային կերպարի, գործընկերների եւ ներկայացումների մասին:

«Կերպար, որն անցել է պատերազմի միջով, որը կորցրել է, կռվել հանուն կյանքի, հանուն իր հայրենիքի։ Իմ կարծիքով՝ նույնիսկ մեկ օր այդ իրականությունը տեսած մարդկանց հոգեբանության մեջ ինչ-որ բան, հնարավոր է՝ չնչին չափով, բայց փոխվել է։ Ես մինչ օրս փորձում եմ հասկանալ Նարեկի հոգեբանությունը»,-խոսելով իր մարմնավորած կերպարի մասին՝ նշել է Վարուժանը:

Ասում է՝ նմանություններ դեռ չի նկատել.«Հնարավոր է՝ ժամանակի ընթացքում լինեն, քանի որ ես եմ մարմնավորում եւ ինչ-որ զուգահեռներ իմ ներսում կտանեմ, որ ավելի մերվեմ կերպարի հետ»:Դերասանը նշել է, որ սերիալում իր կերպարի մոր դերակատարն Աննա Էլբակյանն է, որի հետ առաջին անգամ է նկարահանվում.«Շատ ուրախ եմ, քանի որ փորձառու մարդկանց հետ աշխատելը փորձ է:

Լիլիթ Սարգսյանի եւ Իրինա Այվազյանի հետ եւս առաջին անգամ եմ հանդես գալիս։ Առօրյայում մենք լավ, ջերմ հարաբերություններ ունենք։ Իրինային ավելի շատ գիտեմ, մեր ընկերությունն ուրիշ պատճառներ էլ ունի արդեն, որն ավելի շատ, կարելի է ասել, ընտանեկան ընկերություն է։)»:Ինչպես կյանքում, այնպես էլ սերիալում Վարուժանն ու Միկա Ղափլանյանն ընկերներ են.«Մեր շրջապատում դա բոլորը գիտեն, եւ ինձ համար հաճելի է այստեղ էլ ներկայանալ նույն կերպ, առավել եւս, որ մեր իրական տեսակներից, իմ կարծիքով, Մուշոն եւ Նարեկը տարբերվում են։ Եղել է, որ նույն դերի համար ենք քասթինգի մասնակցել, եղել է՝ ես եմ անցել, եղել է՝ նա, բայց այդ ամենից մեր ընկերությունը չի տուժել»:

Արձակուրդի ժամանակ գուցե չունենա.««Թատրոն տանիքում» նախագծի շրջանակում ելույթ ենք ունենում բաց տանիքում։ Կոնկրետ խաղում եմ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբի» վեպի բեմադրությունում։ Ներկայանում եմ Նիկ Քարավեյի կերպարով, որը վեպում որպես պատմող է հանդես գալիս։ Մի խոսքով՝ եթե ժամանակ կունենաք, եկեք վայելելու»:

(Visited 89 times, 1 visits today)