Իմ՝ իշխանության գալու պարագայում գերիների վերադարձը լինելու է մի քանի օրվա հարց

Իմ՝ իշխանության գալու պարագայում գերիների վերադարձը լինելու է մի քանի օրվա հարց: Այդ մասին Բաղրամյան պողոտայում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ հավելելով, որ դա անելու է իր անձնական կապերի շնորհիվ:

Դիտարկմանը՝ եթե ձեր նպատակը իշխանության գալը չէ, ինչու ձեր հնարավորությունները չեք օգտագործում և չեք աջակցում իշխանությանն այդ հարցում, Վանեցյանը նշեց, որ չունի պետական լծակ, չունի իշխանության մեջ որևէ կարգավիճակ, որպեսզի լուծի խնդիրը:
Артур Ванецян: Никол Пашинян – хронический лжец, он врет всегда и по любому поводу - aysor.am - Горячие новости из Армении

Հարցին՝ եթե իշխանությունը պաշտոն առաջարկի իրեն գերիների վերադարձի հարցը լուծելու համար, կհամաձայնի՞, Վանեցյանն ասաց. «Ես մեր երկրի համար պատրաստ եմ անել ամեն ինչ, բայց այսօր այդ վիճակը չի, որ միայնակ որոշումներ կայացնեմ: Ես ներգրավված եմ Հայրենիքի փրկության շարժման մեջ, և այսօր այս բազմությունը մեզնից չի պահանջում այս Կառավարության մաս կազմել: Մեզնից կա պահանջ՝ փոխել վարչապետին, ձևավորել ազգային կառավարություն»

(Visited 172 times, 1 visits today)