«Ժողովուրդ». Մոսկվայում սպանվել է Մասիվցի Անդիկի սպանության կազմակերպիչը

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ տեղեկություններ են հայտնի դարձել, թե ով է 2019թ.-ի հուլիսի 3-ի ուշ երեկոյան Երեւանի Նոր Նորքի 5-րդ զանգվածի շենքերից մեկի բակում սպանել տվել «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանին` Անդիկին: Այդ դեպքից հետո Քննչական կոմիտեն հայտնեց, որ հրազենային վնասվածք պատճառողը ՌԴ Գրոզնիի շրջանի մի բնակիչ է:

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով` այդ աղմկահարույց սպանությունից հետո հարուցված քրեական գործով հիմնավորվել է, որ Ա. Հարութունյանի սպանության կազմակերպիչը բռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն Աշոտ Բոլյանն է: 40-ամյա Բոլյանին էլ նախօրեին սպանեցին Մոսկվայի հարավ-արեւմուտքում: Երբ մարզիկը Նախիմովի պողոտայում դուրս է եկել իր տնից եւ մոտեցել մեքենային, անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել Բոլյանի ուղղությամբ, այդ թվում` գլխին, եւ թաքնվել:

Այս վենդետայից առաջ բռնցքամարտիկ Բոլյանը 300-350 հազար դոլար պարտք է եղել մի հայտնի խաղատանը, տերերը չեն կարողացել Բոլյանից գումարը ստանալ եւ դրա համար դիմել են Անդրանիկ Հարությունյանին, որպեսզի նա «ստանա» փողը: Ահա սա է եղել Բոլյանի` Անդիկի սպանությունը կազմակերպելու շարժառիթը»:

(Visited 39 times, 1 visits today)