Ժողովուրդը կորոշի Սահմանադրական դատարանի հարցը. Փաշինյան

Ազգային ժողովը քիչ առաջ ընդունեց ՀՀ սահմանադրությունում փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու հարցը։ «Համաձայն Սահմանադրության 202 հոդվածի երրորդ մասի․ եթե սահմանադրական փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովը չի ընդունում, ապա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-րդի որոշմամբ այն կարող է դրվել հանրաքվեի և խնդրում եմ  ԱԺ նախագահին թույլ տալ ՀՀ Սահմանադրությունում փոփոխությունների նախագիծը հանրաքվեի ներկայացնելու Աժ որոշման նախագիծը ներկայացնել այն նախաձեռնողի կողմից»։ ԲՀԿ-ն չմասնակցեց քվեարկությանը: ԼՀԿ-ն դեմ քվերակեց, իսկ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ հայտարարեց, որ ժողովրդավարությունն ու ինքնիշխանությունը ՀՀ-ում այլընտրանք չունի: Որոշումն ընդունվեց 88 կողմ 15 դեմ, 0 ձեռնպահ ձայներով:

(Visited 58 times, 1 visits today)