Թող իր վրա շատ չվերցնի պարոն Թովմասյանը. Արման Եղոյան

ԱԺ-ում շարունակվում է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին  ներկայացված նախագծի քննարկումը։ Ելույթով հանդես եկավ նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:

Անդրադառնալով Թովմասյանի այն խոսքերին, որ իր պաշտոնում ինքն իրեն զգում է խրամատում՝ դիրք պահելիս, և որ դա «Ղարաբաղ տալ-չտալու հարց է», Արման Եղոյանը վրդովվեց՝ ուրեմն մենք ադրբեջանցի՞ ենք, որ ինքը մեր դեմ դիրք է պահում։

«Իրա ի՞նչ գործն ա, ընդհանրապես, Ղարաբաղի հարցը ոնց կլուծվի … կամ էդ ո՞վ ա տալիս Ղարաբաղը, իրան որտեղի՞ց տենց տեղեկություն։ Էս ո՞ւմ ա մեղադրում ինքը», – ասաց Եղոյանը։

Նա կոչ արեց Թովմասյանին՝ լրջորեն վերանայել բառապաշարը։

«Մյուս անգամ չփորձվի հանկարծ մեզ համեմատել ադրբեջանցիների հետ, իրան էլ իբր դիրք պահող հայ սահմանապահի հետ, իբր թե նույն հոգեվիճակում է ինքը։ Թող իր վրա շատ չվերցնի պարոն Թովմասյանը»,- ասաց Եղոյանը։

(Visited 50 times, 1 visits today)