Էրդողանը պատրաստակամություն է հայտնել Հայաստանին օգնել դեղորայքով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կապ է հաստատել Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արք. Մաշալյանի հետ և շնորհակալություն հայտնել երկրում անցկացված դրամահավաքին մասնակցելու համար: Այս մասին տեղեկանում ենք պատրիարքարանի ֆեյսբուքյան էջից:

Էրդողանը տեղեկացրել է նաև, որ ՀՀ քաղաքացիներին հնարավորություն կընձեռվի վերադառնալ հայրենիք:

Թուքրիայի ղեկավարը Պոլսո Հայոց պատրիարքի հետ զրույցում պատրաստակամություն է հայտնել նաև դեղորայքային աջակցություն հատկացնել Հայաստանին:

Նշվում է նաև, որ Էրդողանը հետաքրքրվել է պատրիարքի որպիսությամբ և հարցրել, թե ինչ կարիքներ ունի հայ համայնքը:

(Visited 21 times, 1 visits today)