Էջմիածնի Մաշտոցի փողոցը շրջափակվեց. նշանադրության մասնակիցներին մեկուսացրեցին. Տեսանյութ

Էջմիածնի Մաշտոցի փողոցը շրջափակվեց. նշանադրության մասնակիցներին մեկուսացրեցին

Քիչ  առաջ  տեղեկություններ հասան այն մասին, որ Էջմիածնի Մաշտոցի փողոցի շենքերից մեկը շրջափակված է. այնտեղ բնակիչների մեկուսացմնան գործընթաց է տեղի ունենում:

Տեղեկությունը պարզելու նպատակով Armlur.am ը զրուցեց Էջմիածնի  քաղաքպետարանի լրատվական  վարչության պետ Մարիամ Պողոսյանի հետ, ով հայտնեց.

«Այն անձիք, ովքեր մասնացել են նշանադրությանը, այդ մարդկանց մեկուսացման գործընթաց է տեղի ունենում»:

Անդրադառնալով այն տեղեկությանը, թե մանկապարտեզներում ալկոգել ախտահանիչ միջոցներ են տրամադրում, լրատվական բաժնի պետը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ նաեւ մոնիթորգին է իրականացվում, իրավիճակը վերահսկում են, եթե հասկանան, որ մահոգիչ հանգամանքներ կան, միգուցե,  քննարկվի մանկապարտեզները փակելու գործընթացը:

Տեսանյութը ստորև

(Visited 28 times, 1 visits today)