Էդ համաճարակի դժվարությունը պիտի ուսուցիչը կրի՞ կրկնակի աշխատի՞, պատգամավորներն էլ պարգևավճար ստանան՞, հա՞

Մկրտիչ Իսրայելյանը իր էջում գրել է

Ես ճիշտ եմ հասկանում, որ դպրոցներում դասերը վերսկսելու հակահամաճարակային պայմանները կատարվելու են ուսուցիչների հաշվին։

Այսինքն ուսուցիչների աշխատանքը կրկնապատկվելու է, եթե որոշվել է, որ 30 հոգանոց դասարանները պտի կիսվեն ու առանձին դասաժամ անցակցնեն։ Ստացվում է նույն աշխատավարձի դիմաց ուսուցիչը պտի կրկնակի աշխատանք կատարի։Հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի ...

Հիմա կասեն թե բա համաճարակ է, բան է, թող մի քիչ նեղություն կրեն։ OK։ Էտ դեպքում Էս համաճարակի նեղությունը պաշտոնյաների ու պատգամավորների վրա չի ազդու՞մ։ Նրանցից շատերին սկի աշխատավարձ պտի չտային, բայց պարգեւավճարներով բանով մարդիկ տժում են «ժանտախտի» ժամանակ։

Գիտեք ինչ եմ նկատել, որ մանկավարժներն ու տրանսպորտի ոլորտի աշխատակիցները նույն ճակատագիրն ունեն։ Առանց համակարգը բարելավելու ու ֆինանսավորելու նրանցից ամեն ինչ պահանջում են։

(Visited 22 times, 1 visits today)