ԶՈւ-ի համար ձեռք է բերվում միայն լավագույն զինտեխնիկան

ՀՀ զինված ուժերի կարիքների համար ձեռք է բերվում լավագույն զինամթերքը՝ մեզ համար մատչելի գներով: Այս մասին այսօր լրագրողներին ասաց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Լրագրողները հարց ուղղեցին՝ հնարավո՞ր է առաջիկայում փոխվի Ռուսաստանի գլխավոր դերը Հայաստանին զենք մատակարարելու առումով: «Ոչ մի բան բացառել չի կարելի»,- ասաց Դավիթ Տոնոյանը:

«Ես մի քանի անգամ դրան անդրադարձել եմ, այսօր ՀՀ զինված ուժերի կարիքների համար ձեռք է բերվում լավագույն զինամթերքը՝ մեզ համար մատչելի գներով: Եվ կապ չունի, թե որ երկրից է դա ձեռք բերվում: Եվ պետք է հաշվի առնել, որ Հայաստանին ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումներում տարբեր երկրներ ունեն իրենց ներքին սահմանափակումները»,- հավելեց նախարարը:

(Visited 153 times, 1 visits today)