Երևանում 3 ավտոմեքենայի բախման հետևանքով 10 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Վթարի հետևանքով 10 հոգի, որոնցից 3-ը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ մեծահասակները Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ, երեխաները՝ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:

Բոլոր վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, որոնք ոչ միայն ավտոմեքենաներից են դուրս բերել նրանց, այլ նաև 9 հոգու իրենց անձնական օգտագործման մեքենաներով տեղափոխել են հիվանդանոցներ, իսկ մեկ հոգու հիվանդանոց է տեղափոխել շտապօգնության ավտոմեքենան:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

(Visited 93 times, 1 visits today)