Ես challenge եմ անում Մեհրիբանին ու Բաքվում հաստատ Կոմիտաս եմ լսելու.Նաիրա Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ես challenge եմ անում Մեհրիբանին ու Բաքվում հաստատ Կոմիտաս եմ լսելու:

Ադրբեջանի փոխնախագահ, Իլհամի կին Մեհրիբան Ալիևան խոսել է իր երազանքի մասին ու էդ երազանքը, պարզվում է, Արցախում մուղամ լսելն է: Իհարկե, մեր արտաքին գերատեսչությունը ինչ-որ մի մակարդակով պիտի պատասխաներ Մեհրիբան խանումին, ով շարքային ադրբեջանցի «կնիկ» չէ, ում սիրտը Ղարաբաղում մուղամ լսել է ուզում, այլ այդ երկրի փոխնախագահն ու նախագահի ամենահավանական թեկնածուն:
Բայց քանի որ այս բաջին հատկապես վերջին շրջանում անցնում է քաղաքական, դիվանագիտական կոռեկտության բոլոր սահմանները, ես challenge, մարտահրավեր եմ նետում Ադրբեջանի փոխնախագահին ու վստահ ասում եմ` ինքը Արցախում հաստատ մուղամ չի լսի, բայց ես խոստանում եմ Բաքվում Կոմիտաս լսել ու լսելու եմ»:

(Visited 28 times, 1 visits today)