«Ես չափից դուրս…»․ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է կնոջ տարեդարձը

«Ապագա կնոջս հետ նույն մանկապարտեզն էինք գնացել։ Դպրոցում էլ նույն դասարանում էինք ու միասին սովորեցինք 4 տարի։

Հետո հայտնվեցինք տարբեր դպրոցներում, հետո նորից՝ նույն, բայց արդեն զուգահեռ դասարաններում»,- ասում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու անկեղծանում՝ կինը՝ Բելլան, իրեն սկզբից նկատելիս չի եղել․

«Չափից դուրս համեստ էի, դպրոցական կյանքին համարյա չէի մասնակցում, իսկ նա ակտիվիստ էր, օրինակելի գերազանցիկ։ Դպրոցից հետո նրան կորցրի տեսադաշտից, ու ճակատագիրը մեզ նորից հանդիպեցրեց, երբ արձակուրդներին եկել էին տուն»։

«Կյանքի ընկեր, շնորհավո’ր տարեդարձդ»:

 

(Visited 76 times, 1 visits today)