Ես եմ երաշխավորել Վանեցյանի համար. Ֆելիքս Ցոլակյան

ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի պաշտոնանկությանը:

«Ես եմ երաշխավորել Վանեցյանի համար և չեմ փոշմանել, յուրաքանչյուր պաշտոնյա ինքն է որոշում իր քաղաքական ապագան։ ԱԱԾ-ն և բանակն այն ոլորտներն են, որոնց մասին պետք է քիչ խոսել, որովհետև դրանք այն ոլորտներն են, որոնց հետ կապված ցանկացած անզգույշ արտահայտություն մեծ վնաս է հասցնելու մեր պետությանը»,-ասել է Ֆելիքս Ցոլակյանը:

Դիտարկմանը, թե ինչպես կմեկնաբանի Արթուր Վանեցյանի հայտարարությունը, Ցոլակյանը նշեց, որ ինքը չի ցանկանում որևէ մեկի հայտարարությանը գնահատական տալ և խնդրեց, որ այդ հարցով իրեն այլևս չանհանգստացնեն։

 

(Visited 29 times, 1 visits today)