Դրական փոփոխություն սահմանում.Ադրբեջանական զորքերը հետ են քաշվել Հայաստանի սուվերեն տարածքից.համայնքի ղեկավար

Ադրբեջանական զորքերը Իշխանասարի հատվածում  հետ են քաշվել Հայաստանի սուվերեն տարածքից։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Իշխանասար գյուղի վարչական ղեկավար Մարատ Պետրոսյանը։

Վարչական ղեկավարի խոսքով՝ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները հետ են քաշվել մինչև այն տարածք, որտեղով մինչ այդ անցնում էր Խորհրդային Ադրբեջանի սահմանը։ Հիշեցնենք` ադրբեջանական զորքերն այս տարվա մայիսի 12-ից Սյունիքի մարզի ուղղությամբ խորացել էին 3 կմ և, ըստ էության, զավթել ՀՀ ինքնիշխան  տարածքը։

File:Իշխանասար լեռնազանգված 2.jpg - Wikimedia Commons

Այլ ուղղություններով հետ քաշվելու վերաբերյալ տեղեկատվություններ այս պահին չկան։ Հայտնի չէ նաև, թե ինչ պայմանավորվածության արդյունքում  է  ադրբեջանական զորքը հետ քաշվել։ Նարեկ Կիրակոսյան

(Visited 57 times, 1 visits today)