Դպրոցներում արձակուրդը մեկ շաբաթով կերկարացվի, բուհերին առաջարկվել է անցնել հեռավար կրթության․ ԱՆ

հետ զրույցում հայտնեց, որ դպրոցներու Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը  արձակուրդը մեկ շաբաթով կերկարացվի։ Նախարարությունը առաջարկել է նաև բուհերին անցնել հեռավար կրթության։

«Աշխարհում վիճակը լարված է, մեզ մոտ և՛ մահճակալային ֆոնդն է սպառվում, և՛ մասնագիտական ներուժը։ Բուհերին մոտ 15 օր առաջ առաջարկվել է անհայտ ժամանակով անցնել հեռավար կրթության, իսկ դպրոցներին ասվել է արձակուրդը մեկ շաբաթով երկրացնել»,-նշեց նա:

Խաչատրյանի խոսքով՝ նույնը վերաբերում է նաև մանկապարտեզներին։ «Լոքդաուն»-ի անցնելու հնարավորության մասին խոսելիս նա նշեց, որ պետությունը տնտեսապես դեռ դրան պատրաստ չէ։

Նշենք, որ ԿԳՄՍ նախարարի հրամանով արձակուրդների օրերը սահմանվել էին, սակայն դրան կերկարացվեն։

Մինչ Առողջապահության նախարարության կողմից ներկայացված առաջարկը՝ ԿԳՄՍ նախարարի հրամանով սահմանված արձակուրդի օրերն էին՝
Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2021թ. հոկտեմբերի 18-ից 31-ը ներառյալ։
Երկրորդ դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2021թ. հոկտեմբերի 25-ից 31-ը ներառյալ։
3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ` աշնանային՝ 2021թ. հոկտեմբերի 25-ից 31-ը ներառյալ։

(Visited 37 times, 1 visits today)