«Դուք երբեք ժողովրդի կողքին չեք եղել, ու չեք կարա լինեք, որովհետև ժողովուրդը ձեզանից զզվում ա». Արսեն Ավագյան

ՔՊ անդամ Արսեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարդիկ են խոսում Սահմանադրությունից, ովքեր երկար տարիներ արհամարհել են, ոտնատակ են տվել այդ նույն Սահմանադրությունը, իրենց խմբակի ու իրենց հարստացման, կենդանի ավանակներին գազանների վանդակ նետելու համար,

լորդերի ու լորդուհիների հետ կայծեր ու կայֆեր անելու համար, մարդկանց ստորացնելու ու իրենց ենթարկեցնելու համար, ղազագրերով պատգամավորներ բուծելու ու սեփական բիզնեսներին ծառայեցնելու համար։ Լավ, հասկացանք, որ ձեզ համար ամոթ ու ինքնասիրություն գոյություն չունի, բայց այդ կարգի աներե՞ս եք։

Նաիրա Զոհրաբյան, ղազագիրդ ասե՞մ, թե՞ ամպագոռգոռ հորինված, իրենից ոչինչ չասող բառապաշարդ։

Միքայել Մելքումյան, շարունակո՞ւմ ես տարածքների վարձակալության բիզնեսները։

Տիգրան Ուրիխանյան, քանի՞ անգամ մտար դուրս եկար այդ խմբակցություն, ու ամեն անգամ մտնելու պատճառը ղազագիրն է եղե՞լ։ Ախր ո՞ր մեկինդ ասեմ։ Ձերը խմբակցություն չի, այլ ղազագիրների միություն։

Այս երևույթը անընդունելի է և ...

Մի ջահել ունեք. մեղք է, մի փչացրեք։ Հետո ինչ, որ ձեր պուպուշն ա, բայց ներսը դատարկ` ափսոս է։

Դուք, եթե ցանկանաք հասկանալ, այն ինչ գրել եմ, գետինը կմտնեք ամոթից։

Դուք երբեք ժողովրդի կողքին չեք եղել, ու չեք կարա լինեք, որովհետև ժողովուրդը ձեզանից զզվում ա»։

🗣️Մարդիկ են խոսում Սահմանադրությունից, ովքեր երկար տարիներ արհամարհել են, ոտնատակ են տվել այդ նույն Սահմանադրությունը,…

Опубликовано Арсеном Авагяном Вторник, 23 июня 2020 г.

(Visited 568 times, 1 visits today)