Դավիթ Տոնոյան՝ Մարդ,ով անձնվիրաբար նվիրվել է իր գործին,իր քրտնաջան աշխատանքով շտկեց մեր առանց այդ էլ ՀԶՈՐ բանակի բացերը,վերացրեց տեխնիկական թերությունները,իր ուրույն ավանդն ունեցավ զինվորի մարտական ոգու բարձրացման

Կեսարինը՝ կեսարին
________________
Ասում են,հայտնի դառնալու համար հարկավոր է քրտնաջան աշխատանք,բարի գործեր,երկար ճանապարհ…
Իրավունք ուեմ չէ՞ չհամաձայվելու…
Օրինակ ԲՀԿ-իստ,ՙՙփառահեղՙՙ ինքնագոլի հեղինակին ընդամենը պետք եղավ Սփյուռքի մեր քույրերին ու եղբայրներին լափակեր անվանել և վերջ.Նույնիսկ Դալնի Վոստոկի հեռավոր ստանիցիայում ապրող հայը ճանաչեց նրան,ճանաչեց ու հիշեց,հիշեեե՞լ…
Էն մի կլասիկին էլ բավական եղավ,ընդամենը մի 50 գրամ ՙՙՂարաբաղի թոթի արաղՙՙ խմի,լայվ մտնի, — Բա ու՞ր եք չկաք այ ախպեր,դե եկե՜ք է՞,գիտեք,որ չեք կարա չէ՞, հը՞… ու վերջ,հերիք էր…
Հա,մեկն էլ կա,նույնիսկ բառեր պետք չեկան ՝ իր մուննաթ դեմքով երևաց ԱԺ-ում,մի ուրիշ անգամ դաշնամուրի առաջ մի մուղամ կըլկըլացրեց ու խնդրեմ, պատրաստ է…
.
Բայց վստահ եմ, կհամաձայնվեք՝ ոչ միշտ է,որ հայտնին ու ազգի սիրելին ասոցացվում են իրար հետ…
Ահավասիկ…Verelq News | Իմ ասածը չի հակասում կառավարության առաջնահերթություններին. Դավիթ  Տոնոյան

Դավիթ Տոնոյան ՝ ՀՀ պաշտպանության նախարար — մարդ,ում մեն մի արտահայտություը՝ ՙՙՆոր պատերազմ = նոր տարածքներՙՙ բավական էր,որ ազգը սիրի,հպարտանա իր ՀԱԼԱԼ զավակով.
Բառեր չեմ գտնում նկարագրելու մեր նախարարին ,որովհետև ինչպես ժողովրդական ասացվածքն է ասում ՝ Լավերի մասին դժվար է խոսել.Իսկ այս դեպքում առավել քան դժվար է…
Մարդ,ով անձնվիրաբար նվիրվել է իր գործին,իր քրտնաջան աշխատանքով շտկեց մեր առանց այդ էլ ՀԶՈՐ բանակի բացերը,վերացրեց տեխնիկական թերությունները,իր ուրույն ավանդն ունեցավ զինվորի մարտական ոգու բարձրացման,դիրքերի ամրացման,սահմանային հենակետերում զինվորների ապրելակերպի բարելավման և մի շարք այլ խնդիրների ճիշտ և էֆեկտիվ լուծումներում..

(Visited 243 times, 1 visits today)