Դավիթ Սարգսյանը՝ Ստեփանակերտի քաղաքապետ

Արցախի ԿԸՀ տվյալների համաձայն շուրջ 39 հազար ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 21 հազար ընտրող: Դավիթ Սարգսյանն ստացել է 7787 ձայն, երկրորդ տեղում Գրիգորի Սահակյանն է, ով ստացել է 4765 ձայն: Երրորդ տեղում Արեգ Ավագյանն է (3125), 4-րդ տեղում՝ Արմեն Հակոբյանը (3059), 5-րդ տեղում Արայիկ Ավանեսյանը (2108):

Վերջինս առաջադրվել է «Ինքնություն եւ միասնություն» կուսակցության կողմից, իսկ մնացած 4-ն ինքնաառաջադրվածներ են:

Դավիթ Սարգսյանը անկուսակցական է, «ՔՈՆՍԱԼԹ ՖԻՆԱՆՍ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրեն, Արցախի Քիք-Բոքսինգի ֆեդերացիայի նախագահ:

Նշենք, որ Արցախի 228 համայնքում եւ մայրաքաղաք Ստեփանակերտում առաջադրել են 415 թեկնածուներ

(Visited 91 times, 1 visits today)