Գուցե 500 հազար դրամ էլ պետք լինի տուգանել դիմակի համար, որպեսզի գիտակցության բարձր աստիճան չունեցողները հասկանան. Արարատ Միրզոյան

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն անդրադարձել է դիմակ չկրելու համար նախատեսված տուգանքի ավելացման մասին նախագծին, որն այս պահին դուրս է հանվել շրջանառությունից։

Շատ հնարավոր է, որ որոշ շտկումներ արվեն կամ չարվեն եւ նախագիծը նորից շրջանառվի: Այս մասին, այսօր՝ հուլիսի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Ես ուզում եմ այս հարցի ոչ թե տեխնիկական, այլ բովանդակային կողմին անդրադառնամ: Սա ոչ թե քմահաճույք է, ոչ թե տուգանելու ցանկություն է, ոչ թե բյուջեի եկամուտները ավելացնելու մտադրությամբ է պայմանավորված, այլ զուտ որպեսզի այն քաղաքացիները, որոնք գիտակցության այն բարձր աստիճանը չունեն հասկանալու, որ դիմակով փրկում են իրենց, իրենց սիրելի մարդկանց կյանքը, ահա այդ մարդիկ գոնե պատժամիջոցների մեծությունից դրդված այդ դիմակը այնուամենայնիվ կրեն»,-ասաց նա:

Դիմակների արտադրության գործընթացը ...

Հարցին, թե արդյոք քի՞չ էր 10 հազար դրամ տուգանքը, որ իշխող ուժը մտադիր էր այն դարձնել 20 հազար բաց եւ 50 հազար փակ տարածքներում դիմակ չկրելու համար, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Շատ ու քիչը պետք է դիտարկել հետեւյալ տեսանկյունից՝ բավարա՞ր է արդյոք քաղաքացիների կողմից դիմակներ կրելու աստիճանը: Ես համոզված եմ, որ չեք ասի՝ այո: Հետեւաբար, պետք է ինչ-որ քայլ անել այդ ուղղությամբ: Դուք նայում եք դրամական  միջոցի տեսանկյունից, որպես բյուջեի եկամուտ: Այդպես որ լինի, 10 հազարն էլ է շատ, հազարն էլ է շատ, կարող է ընդհանրապես պետք չի տուգանք: Բայց եթե նայենք վարակի կանխարգելման տեսանկյունից գուցե 500 հազար դրամ է պետք, որպեսզի եթե մեկը մտածում է, որ հատկապես ավելի տարեցների շրջանում էսպիսի բան կա, որ սուտ բաներ են, ինձ չի կպնի, ահա այսպիսի մարդկանց այսպիսի բանով սահմանափակենք»:

Մանրամասները՝ տեսանյութում.

(Visited 32 times, 1 visits today)