«Գլուխ եք գովում՝ երեխա վաճառողներին գովացեք, սալյարկա գողացող ու հող հանձնող շեֆիդ գլուխը գովացեք». Արամ Մանուկյան

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի նախկին տեղակալ, հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանի աջակից Արամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Աշոտյանը էլի բարբաջեց՝ թե բա դա մեր շնորհիվ է, որ դեռ զենքեր եք ստանում ու գլուխ գովում։
Նախ՝ թե դա ե՞րբ ենք ստացել, չեմ ուզում խորանալ՝ հնարավոր է այն իրենից ռազմական գաղտնիք է պարունակում։ Երկրորդ՝ կարողա՞ ձեր գրպանից էիք գնել, թե՞ էտ մեր հարկերից չէր. մենք էլ հաստատ ձերը չէինք։ Երրորդ՝ նախորդ ռեժիմի ժամանակաշրջանից ի՞նչ զենք ունենք, չօգտագործե՞նք, միայն էն 80 ականների զենքերը օգտագործե՞նք, թե՞ բահերն ու ժանգոտ կանսերվի բանկեքը։

Հա՝ մեկ էլ, որ գլուխ եք գովում, ձեր թալանն էլ գովացեք, զինվորի բաժին տուշոնկա գողացողներին գովացեք, երեխա վաճառողներին գովացեք, սալյարկա գողացող ու հող հանձնող շեֆիդ գլուխը գովացեք. շարքը էլ չասեմ՝ երկարա ու դեռ շատ կերկարի։
Ոնց որ ասում են՝ դու էլի սկսի սիկտիր լինելը»։

(Visited 47 times, 1 visits today)