Գիշերը կրшկել են Հովհաննես Ազոյանի բնակարանի ուղղությամբ. Ոստիկանության պարզաբանումը

Ապրիլի 14-ի գիշերը կրակել են դերասան Հովհաննես Ազոյանի բնակարանի ուղղությամբ։ Այս մասին այսօր գրել է Ֆեյսբուքյան օգտատեր Անդրանիկ Հարությունյանը։«Երեւանում կրակոցներ են հնչել: Այսօր ժամը 02 : 30 – ի սահմաններում կшրկել են Օրբելի փողոցում գտնվող սիրված դերասան Հովհաննես Ազոյանի բնակարանի պատշգամբի ուղությամբ: Բնակարանը գտնվում է 5-րդ հարկում: Կրակոցից կոտրվել են բնակարանի պատուհանները, բարեբախտաբար, վիրավորներ չկան»,- գրել է նա։NEWS.am-ի հետ զրույցում Ոստիկանության լրատվական ծառայության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը հայտնեց որ ապրիլի 14-ին` ժամը 1։42-ի սահմաններում ոստիկանությունում ահազանգ է ստացվել Երեւանի Օրբելի 8 հասցեից: Հայտնել են, որ կրшկել են բնակարանի պատուհանների ուղղությամբ, փամփուշտը մտել է բնակարան:«Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը` 1.20-ին անհայտ անձը անհայտ զենքով կրակել է նշված բնակարանի ուղղությամբ, որի հետեւանքով գնդակը վնասել է պատուհանի ապակին, կպել բնակարանի պատին ու ընկել մահճակալի վրա: Գնդակը հայտնաբերվել եւ վերցվել է»,- ասաց Գաբրիելյանը։Նա նշեց, որ նշանակվել են համալիր փորձաքննություններ: Ձեռնարկվում են միջոցառումներ կատարողի ինքնությունը պարզելու, նրան եւ զենքը հայտնաբերելու ուղղությամբ;

(Visited 57 times, 1 visits today)