Գազի գինը չի բարձրանա

Картинки по запросу գազ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քանի որ ակնհայտ է, որ որոշ շրջանակներ արհեստական աժիոտաժ են մտցնում գազի գնի բանակցությունների վրա ներազդելու նպատակով, ցանկանում եմ ներկայացնել որոշ փաստեր՝ գազի մասով համաշխարհային գնային միտումների վերաբերյալ։
Մեկ տարվա կտրվածքով գազի գների գնանշումներն անկում են ապրել շուրջ 30%-ով։ Սա մասամբ պայմանավորված է նաև նրանով, որ Եվրոպայի գազապաստարաններում բավական մեծ հագեցվածություն/պաշար կա ու դրա համար էլ գազի նկատմամբ պահանջարկն անկում է ապրում։

Չեմ խոսում ԵԱՏՄ-ի մասով գազի սակագների մոտեցման ռազմավարության մասին, ինչը ենթադրում է գների մոտեցում, որի մասին պարբերաբար խոսում է Բելառուսը։

Գազի գինը 30 տոկոսով բարձրանալու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, այսօր լրագրողների հետ զրույցում ասել նաև  ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

(Visited 30 times, 1 visits today)