Բարգավաճ Հայաստանը չի մասնակցի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագծի քվեարկության. Գագիկ Ծառուկյան

Картинки по запросу գագիկ ծառուկյան

 

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ խմբակցությունում քննարկել են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագիծը:

«Նախորդ գումարման ժամանակ մենք Հրայր Թովմասյանին դեմ ենք քվեարկել, որ իր պաշտոնի համար, ընտրության համար չի համապատասխանում: Այսօր՝ նայելով հիմնական դրույթները, թղթերը, որ ասենք, կա ժամկետների խախտումներ ու չենք ուզում լիարժեք մի բանը, որ իրավաբանորեն ապացուված չէ, ժամկետների խախտումներ կան, թերի դրույթներ կան, հիմնավորումները շատ թույլ են: Բացի դա ասեմ բոլորին՝ ԱԺ որոշումը չի, որ Թովմասյանը պետք է մնա կամ հեռանա, որոշողը ՍԴ-ն է, դրա համար խմբակցությունում որոշեցինք չմասնակցել քվեարկությանը»:

Հարցին՝ Դուք քաղաքական հետապնդման տարրեր տեսնո՞ւմ եք Թովմասյանի հանդեպ, ասաց.

«Մենք ոչ մի բան չենք տեսնում: Հիմնական հարցը դրած ա, որը մենք նայել ենք, տեսել ենք, ուսումնասիրել ենք, հիմնական դրույթները թերի են, կան ժամետների խախտումներ ու այսօր ԱԺ-ն չի կարող որոշել

նա լինի ՍԴ նախագա՞հ, թե՞ ոչ, դա որոշելու է ՍԴ-ն, դրա համար որոշեցինք չմասնակցել քվեարկությանը»:

(Visited 30 times, 1 visits today)