Բանվորը իր հին շորերով չպիտի գնա գործի:Նախարարը, որ գնում ա գործի, իր տան հին շորերով չի գնում: Բա բանվորն էլ իր գործին ա գնում: Դա հարգանք է մարդու, մարդու աշխատանքի հանդեպ.Նիկոլ Փաշինյան

«էս շորերը կես ժամ առաջ տվին չէ՞, պարզ երևում է, որ նոր են, հենց նոր հագած»,- քիչ առաջ դիմելով Եղվարդ-Աշտարակ ճանապարհի կամրջի վրա աշխատող բանվորներին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ապա, դիմելով շինարարության պատասխանատուներին, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին ու ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին, ասաց. «էդ կուլտուրան, որ բանվորը իր հին շորերով պիտի գնա գործի, պիտի փոխվի: Նախարարը, որ գնում ա գործի, իր տան հին շորերով չի գնում: Բա բանվորն էլ իր գործին ա գնում: Դա հարգանք է մարդու, մարդու աշխատանքի հանդեպ: Պետք է հարգանքով վերաբերվել բոլոր աշխատողների հանդեպ:

Էն օրը քննարկում էինք այն հարցը, որ եթե աղբահանության մեքենան կեղտոտ ա, դա արդեն պրոբլեմ ա: Աղբ հավաքող, շինարարություն կամ այլ գործ անող բանվորը չպիտի իր հին կարկատած շորերով գնա գործի, նրան պետք է տրամադրվի պատշաճ արտահագուստ, այս հարցերում պետք է հետևողական լինեք, սա ուղղակի հայտարարություն չի»:

[fvplayer id=»46″]

(Visited 58 times, 1 visits today)