Արցախի և Հայաստանի միջև լարվածություն է առաջացրել Վիտալի Բալասանյանի պատճառով

-Պարոն Բաբայան, պաշտոնական Ստեփանակերտն ինչպե՞ս է մեկնաբանում Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի այն հայտարարությունը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և «Սասնա Ծռերը» ահաբեկչական մեկ ամբողջություն են, և մեկը զենքով, մյուսը՝ գրիչով իշխանությունը բռնազավթել են:

-Դա պաշտոնական Ստեփանակերտի կարծիքը չէ և չի կարող լինել: Դա այդ մարդու անձնական կարծիքն ու նրա պատկերացումն է: Չեմ ուզում մեկնաբանել իր այդ մոտեցումները: Կասեմ միայն մեկ բան, որ ամեն մարդ պարտավոր է անել այնպես, որ մեր միասնականությունը չխարխլվի: Անթույլատրելի է ցանկացած քայլ, որը կխարխլի մեր հայկական միասնականությունը, ով ուզում է լինի:

— Վիտալի Բալասանյանի հայտարարությունը խարխլու՞մ է միասնականությունը կամ լարվածություն առաջացնո՞ւմ է Արցախի և Հայաստանի միջև:  

-Ես կարծում եմ՝ առաջացրել է արդեն, և դա լավ չէ: Ցանկացած քայլ, որը պառակտում է միասնականությունը, որտեղ կա ներհայկական հարաբերությունների սրում, որը իր մեջ պարունակում է թշնամանքի մթնոլորտ, դա անընդունելի է: Ես կարծում եմ, որ շատ զգույշ պետք է լինեն հատկապես քաղաքական գործիչները և անեն այնպիսի հայտարարություններ, որոնք երբևիցե չեն պառակտի մեր միասնականությունը: Պետք է քննադատություն լինի, բայց չեմ ասում, որ պետք է խառնվեն մեկը մյուսի գործերին: Քննադատությունը պետք է կծու լինի, քաղցր դեղ չկա, բայց անթույլատրելի են հայհոյանքները, անեծքները:

(Visited 96 times, 1 visits today)