Արտուշ պապիկին օգնողները հերքում են պահանջել նրանից.տեսանյութ


Ֆեյսբուքյան օգտատեր Հովիկ Հունանյանը, ով Արտուշ պապիկին օգնողներից է եղել, ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կատարել հետևյալ գրառումը. «Հուսով եմ այս տեսանյութը ևս կտարածվի այնպես արագ,ինչպես տարածվեց երեկվա մեղմ ասած ապատեղեկատվությունը:
Տեսանյութը արվել է երեկ ժամը 23:00-ին,այն կեղծ լուրերին ի պատասխան թե իբր մեզ ոչ՛ոք գումար չի տվել,ոչ՛ մեկից գումար չենք ստացել: Մենք երեկ Արտուշ պապիկի հայտնի տեսանյութից հետո ստացել ենք մոտ 4000 հատ նամակ և մեզ հարցնում են դուք արդյոք՞ օգնել էք թե ոչ,ինչպես հիշում էք տեսանյութում ասվում է որ մեզ ոչ ոք գումար չի տվել.
Եվ իմ թիմը որոշեց այցելել պապիկի բնակարան և հերքում պահանջել. Թե որքան ենք օգնել և շարունակում ենք օգնել, թե որքան անքուն գիշերներ ենք անցկացրել թող տեսնի Աստված և դա չենք արել որ որևէ մեկը շնորհակալություն հայտնի մեզանից, բայց միևնույն ժամանակ որևէ մեկին թույլ չենք տալու մեր անվան հետ խաղա»:

 

(Visited 26 times, 1 visits today)