Արտակարգ դեպք Երևանում. Մաշտոցի զինկոմիսարիատում փլուզում է տեղի ունեցել. 10 վիրավորների մեջ կան զինկոմիսարիատի աշխատակիցներ ու զորակոչիկներ

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, փլուզում է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 15։30-ի սահմաններում արտակարգրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալաբյան 19ա հասցեում գտնվող Մաշտոցի զինկոմիսարիատի երկհարկանի շենքում փլուզում է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արձագանքման խմբերըը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչն ու Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:

Փլուզման հետևանքով կան վիրավորներ, որոնց կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։ Փլուզվել է դահլիճային հատվածը։

(Visited 38 times, 1 visits today)