Արսեն Թորոսյանի ծնողները վարակվել են կորոնավիրուսով:

Arm Lur-ի տեղեկությունների համաձայն` ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ծնողները վարակվել են կորոնավիրուսով:

Ըստ մեր տեղեկությունների` վերջիններս գտնվում են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում: Մեր աղբյուրները փոխանցում են, որ նախարարի ծնողների առողջական վիճակը լավ է:
Ինչի է նման աշխարհը, երբ չկա ...

Մենք փորձեցինք տեղեկությունը ճշտել ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոյանից, պարզելու համար նաև, թե արդյոք նախարարը շփումներ ունեցել է ծնողների հետ, թե ոչ.

«Նախարարի անձնական կյանքի վերաբերյալ հարցերը չեմ մեկնաբանում»,-եզրափակեց խոսնակը:

(Visited 38 times, 1 visits today)