Արթիկում հայկական գամփռները կյանքի գնով պաշտպանել են տիրոջը՝ հովվին, սակայն օձի խայթոցից նրանց կյանքը փրկել չի հաջողվել

«Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Գամփռները կյանքի գնով պաշտպանել են տիրոջը՝ հովվին, սակայն օձի խայթոցից նրանց կյանքը փրկել չի հաջողվել․․․
Հայկական Գամփռ – Շներ

Օրերս արտառոց դեպք է գրանցվել Նոր Արթիկ գյուղի սարերում։ Երիտասարդ հովիվը իր երկու գամփռների հետ արածելիս է եղել գյուղի ոչխարների հոտը, երբ պատահաբար օձը հարձակվել է նրա վրա։ Երկու գամփռներն անմիջապես մարտի են բռնվել բավականին մեծ չափերով գյուրզայի հետ։ Գամփռները թեև սատկացրել են օձին, սակայն ծանր վիրավորվել են և մի կերպ են կարողացել գյուղ հասբել։ Սակայն կարճ ժամանակ անց երկուսն էլ սատկել են օձի խայթոցներից»։

Գամփռները կյանքի գնով պաշտպանել են տիրոջը՝ հովվին, սակայն օձի խայթոցից նրանց կյանքը փրկել չի հաջողվել․․․Օրերս արտառոց…

Опубликовано Vahan Tumasyan Четверг, 27 августа 2020 г.

(Visited 146 times, 1 visits today)